Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշում է ընդունվել, որ կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։
Ըստ կուսակցության պաշտոնական հաղորդագրության՝ նախընտրական շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։
Կուսակցությունը նաև տեղեկացնում է, որ շարունակելու է ակտիվորեն պատրաստվել առաջիկա ընտրություններին և կներկայացնի սեփական նախընտրական ծրագիրը։
Այս մասին հրապարակվել է «Հանրապետություն» կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

















