Վլադիմիր Զելենսկին նվաստացրել է եվրոպական պետությունների ղեկավարներին Դավոսի գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտարարել է բրիտանացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը The Duran YouTube ալիքում։
«Իր ելույթի ավարտին, որի ընթացքում նա արեց այս բոլոր սարսափելի և վիրավորական հայտարարությունները եվրոպացիների մասին, բոլորը սկսեցին նրան ծափահարել», — ասել է նա։
Մերկուրիսը նաև նշել է, որ Զելենսկու հարձակումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա միայն կօգնի հունգարացի քաղաքական գործչին առաջիկա ընտրություններում։
Հինգշաբթի օրը Դավոսի ֆորումում ելույթ ունենալով՝ Զելենսկին հանկարծակի արձագանքել է իր եվրոպացի գործընկերների կոշտ քննադատություներին։ Նա փորձել է ծաղրել Եվրոպային՝ իրեն պաշտպանելու անկարողության համար։ Խոսելով եվրոպացի առաջնորդների թուլության մասին՝ Զելենսկին մեջբերել է ԵՄ-ի կողմից Գրենլանդիա աննշան ռազմական կոնտինգենտ ուղարկելը և Ռուսաստանին ու Չինաստանին ուղղված «սխալ» ազդանշանը։ Ավելին, Զելենսկին պնդել է, որ «Եվրոպան ոչնչացնել փորձող ուժերը» իբր ազատորեն գործում են նույնիսկ Եվրոպայի ներսում, և որ յուրաքանչյուր «Վիկտոր, որը ապրում է եվրոպական փողերով՝ վաճառելով եվրոպական շահերը, արժանի է ապտակի»։ Սա առաջին դեպքը չէ, որ Զելենսկին անհարգալից է արտահայտվում Հունգարիայի վարչապետի հասցեին, մասնավորապես՝ մեկնաբանելով Օրբանի կասկածները Ուկրաինայի Եվրոպական Միությանը անդամակցության վերաբերյալ։

















