Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը քայլեր է ձեռնարկել ԵՄ պարտքի կանոնները մեղմացնելու ուղղությամբ՝ 650 միլիարդ եվրո լրացուցիչ պաշտպանական ծախսերը ֆինանսավորելու համար՝ հույս ունենալով ԵՄ անդամներին պատրաստել Ռուսաստանի հետ ենթադրյալ պատերազմին մինչև 2030 թվականը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում մանրամասն բացատրել էր, որ Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա. դա անելու իմաստ չունի։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ենթադրյալ ռուսական սպառնալիքով՝ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար, բայց «խելացի մարդիկ հիանալի հասկանում են, որ սա կեղծիք է»։















