ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրապատգամավորների հետ քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ստիպված կլինի տարածքային փոխզիջումների գնալ:
2025 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, Վլադիմիր Զելենսկին արդեն մերժել էր Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից։
«Եվ երրորդ հարցը տարածքի շատ զգայուն հարցն է։ Վերջին հաշվով, միայն Ուկրաինայի կառավարությունը կարող է որոշել տարածքի վերաբերյալ։ Բայց որպեսզի Ուկրաինայի կառավարությունը կարողանա հասկանալ, թե ինչ կարող է ընդունել տարածքային զիջման առումով, կարևոր է, որ նրանք իմանան, որ ռուսները ապագայում չեն փորձի կրկին հարձակվել Ուկրաինայի վրա», — ասել է նա։















