• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
27/01/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Խաղաղությունը չի կարող լինել ինքնիշխանության հաշվին․ Գևորգյան

— Հեղինակ ` —
27/01/2026
/ Քաղաքականություն, Տարածաշրջան
0
Խաղաղությունը չի կարող լինել ինքնիշխանության հաշվին․ Գևորգյան

Հայ ժողովուրդը չափազանց բարձր գին է վճարել «խաղաղության» համար, որն օգտագործվում է որպես շահերի առաջխաղացման գործիք: Հայաստանը չի կարող գոյություն ունենալ պարտադրված ընտրությունների պայմաններում և պետք է ունենա հավասարակշռության և պրագմատիկ որոշումների հնարավորություն: Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ «Առաջընթացի զեկույց»-ի քննարկման բաժնում․

«Հայաստանը մտնում է չափազանց դժվար ընտրական քաղաքական շրջան։ Քաղաքական պայքարը միտումնավոր նեղացվում է մանիպուլյատիվ այլընտրանքների, ինչպիսիք են՝ «խաղաղություն կամ պատերազմ», «Ռուսաստան կամ Արևմուտք» և այլն։ Այս նարատիվները կեղծ են։

Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Քաղաքացիական և քաղաքական ուժեր պիտակավորվում են որպես այդպիսին այն պատճառով, որ անհարմար հարցեր են բարձրացնում՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի, Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, տեղահանված անձանց իրավունքների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։ «Որտե՞ղ են Վաշինգտոնի համաձայնագրերի իրականացման իրական և միջազգային երաշխիքները» հարցը խաղաղության վրա հարձակում չէ։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ։

Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս կազմակերպությունում բոլոր այս խնդիրներն ու մարտահրավերները ընկալվում են միայն մարդու իրավունքների և օրենքի գերակայության համատեքստում, այլ ոչ թե ներքին քաղաքական շահարկումների։

Հարգելի՛ գործընկերներ,

«Խաղաղություն կամ պատերազմ» այլընտրանքն ակտիվորեն շահարկվում է նաև Ուկրաինայում պատերազմի հետ կապված։ Հայերի համար ցանկացած պատերազմ անընդունելի է։ Իրականում Հայաստանը չի կարող ազդել ուկրաինական պատերազմի ելքի վրա: Բայց Հայաստանը կարող է որոշել թույլ չտալ, որ այդ կրակը տարածվի դեպի մեր սեփական տուն: Հայերն այսօր պատրաստ են կոչ անել կողմերին գնալ նույնպիսի «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների», որոնք պահանջվել էին Հայաստանից Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Այսօր դժվար է դիրքորոշում ունենալ, երբ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումների միջև տարբերությունները Ուկրաինայում պատերազմի նկատմամբ ավելի ու ավելի ակնհայտ են դառնում: Եվ հիմա, առանց որևէ հեգնանքի, կարող եմ ենթադրել, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանի համար ևս մեկ հարկադրված ընտրության՝ «ԱՄՆ կամ Եվրոպա», իսկ Եվրոպայի համար՝ «ԱՄՆ կամ Արևելք»։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի համար կենսականորեն կարևոր է Իրանը որպես կայուն և անձեռնմխելի հարևան ունենալը, ոչ թե ևս մեկ Լիբիա կամ Սիրիա մեր անմիջական սահմաններին: Ցանկացած այլ մոտեցում բոլոր հարևան երկրների համար լուրջ ռիսկեր է ստեղծում տարածքային ամբողջականության և ներքին կայունության առումով և կարող է դառնալ նոր տարածաշրջանային պատերազմի հրահրիչ: Ահա թե ինչու, այստեղ նույնպես, մենք կողմ ենք խաղաղությանը երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Հայ ժողովուրդը չափազանց բարձր գին է վճարել «խաղաղության» համար, որն օգտագործվում է որպես շահերի առաջխաղացման գործիք: Հայաստանը չի կարող գոյություն ունենալ պարտադրված ընտրությունների պայմաններում և պետք է ունենա հավասարակշռության և պրագմատիկ որոշումների հնարավորություն: Կարևոր է նաև, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանից ակնկալի համերաշխություն արժեքների, այլ ոչ թե շահերի շուրջ»:

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Միրզոյանը ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը
Քաղաքականություն

Միրզոյանը ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը

27/01/2026
Ինչի՞ են մեր երեխեքը դարձել հասուն մարդիկ, բայց աղքատ, կրթություն չեն ստացել. Պապոյան. տեսանյութ
Տնտեսություն

Իշխանությունները հայտարարում են Ադրբեջանի տարածքով նոր փոխադրումների մասին

27/01/2026
Ստրասբուրգում անդրադարձ է կատարվել Հայաստանի ՄԻԵԴ պարտավորություններին
Իրավունք

Ստրասբուրգում անդրադարձ է կատարվել Հայաստանի ՄԻԵԴ պարտավորություններին

27/01/2026
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Լրահոս

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

27/01/2026
Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել. Լևոն Զուրաբյան
Քաղաքականություն

Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել. Լևոն Զուրաբյան

27/01/2026
Արամ Սարգսյանը կլինի «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն
Քաղաքականություն

Արամ Սարգսյանը կլինի «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն

27/01/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Միրզոյանը ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը

Միրզոյանը ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը

27/01/2026
«Ես ուզում էի որդուս դրախտ ուղարկել». Մոսկվայում ոչ ադեկվատ մայրը դաժանորեն սպանել է իր 5-ամյա երեխային

«Ես ուզում էի որդուս դրախտ ուղարկել». Մոսկվայում ոչ ադեկվատ մայրը դաժանորեն սպանել է իր 5-ամյա երեխային

27/01/2026
Ուկրաինացի փորձագետը զուգարաններ փորելու առաջարկ արած պաշտոնյային ապուշ է անվանել

Ուկրաինացի փորձագետը զուգարաններ փորելու առաջարկ արած պաշտոնյային ապուշ է անվանել

27/01/2026
Չինաստանում նախազգուշացրել են Նիպահ վիրուսի զարգացման հետևանքների մասին

Չինաստանում նախազգուշացրել են Նիպահ վիրուսի զարգացման հետևանքների մասին

27/01/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.