Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրումների իրականացման վերաբերյալ։
«Մեր գործարարներն արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս»,– գրել է նախարարը։

















