ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։
«Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է, որ վերականգնման է ենթակա Հայաստանից Ադրբեջան տանող երկաթգծի ամբողջ հատվածը։ Բացի այդ, նոր հատվածի շահագործման դեպքում ՀԿԵ-ն կկորցնի Այրում–Երևան 300 կմ–անոց երկաթգծից ստացվող շահույթը։

















