ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել՝ ընդգծելով տարածքային պաշտպանության համակարգի զարգացման և պահեստազորի պատրաստության կարևորությունը։
Նախարարը նշել է, որ պահեստազորի պատրաստվածությունն այսօր պաշտպանության նախարարության առաջնահերթ նպատակներից է։
«Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է։ Վարժական հավաքները հնարավորություն են նաև մեր ժամկետայինների համար՝ պատրաստությամբ ավելի ակտիվ զբաղվելու», — գրել է Սուրեն Պապիկյանը։

















