Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկվում է Ռազմական ոստիկանության մեքենայի կողմից։
Նրա փոխանցմամբ՝ նշված եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և, ըստ երևույթին, իրականացվող գործողություններով փորձ է արվում խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը կոչ է արել հնարավորինս տարածել տեղեկությունը։



















