ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Քննչական կոմիտեի կողմից ներգրավվել է քրեական գործում՝ որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Փաստաբան Արմինե Ֆանյանի փոխանցմամբ՝ այս քայլով իշխանությունները փորձում են խոչընդոտել, որպեսզի ազդեցիկ հոգևորականները չմեկնեն Ավստրիա և չմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին։
Հաղորդվում է նաև, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար։ Նրանք հրավիրվել են որպես մեղադրյալներ։
Քրեական գործը կապված է Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի ընդունած որոշման հետ։

















