Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցից առաջ Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական գրությամբ դիմել է նրան՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը և խնդրելով ԱՄՆ միջնորդությունը։
Նամակում Արամ Ա–ն հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակ սահմանում է ռազմագերիների ազատ արձակման պարտավորությունը, ինչպես նաև ընդգծել է հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանության կարևորությունը։
















