ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ բովանդակությամբ. «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
Սիմոնյանը պահանջում է նաև Քոչարյանից բռնագանձել 1 մլն դրամ։

















