Ազգային ժողովի հերթական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Հրամանագրում նշվում է, որ այն ընդունվել է՝ ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը։
Հրամանագրով սահմանվում է.
- Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին,
- Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

















