Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշինքի շրջանակում համագործակցության հարցերը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակը։
Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրադրության, ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

















