Ռուսաստանը լիարժեք ռազմական պատասխան կտա՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, եթե Եվրոպան հարձակվի նրա վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե Եվրոպան հանկարծակի իրականացնի մեր դեմ պատերազմի նախապատրաստվելու իր սպառնալիքները և հարձակում սկսի Ռուսաստանի Դաշնության վրա, նախագահն ասել է` սա մեր կողմից հատուկ ռազմական գործողություն չի լինի։ Դա կլինի լիարժեք ռազմական պատասխան՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները՝ համապատասխան դոկտրինալ փաստաթղթերին համապատասխան», — ասել է նախարարը НТВ-ին տված հարցազրույցում։

















