• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

«Միասին» շարժումը բաց նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը

— Հեղինակ ` —
09/02/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Միասին» շարժումը բաց նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը
0
SHARES
50
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Միասին» հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 71 քաղաքական, հասարակական գործիչներ և անհատներ բաց նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

«Հարգելի պարոն փոխնախագահ։

Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Հանրապետություն, հուսով ենք, որ այն կնպաստի մեր տարածաշրջանում հակամարտության հանգուցալուծմանը: Քանի որ Ձեր այս այցի  ընթացքում լինելու եք ինչպես Երևանում, այնպես էլ  Բաքվում, մենք՝ «Միասին» հասարակական քաղաքական շարժման անդամներս և փետրվարի 7-ին կայացած կլոր սեղանի կուսակցական և հանրային գործիչները, դիմում ենք Ձեզ մարդասիրական կարևոր մի հարցով։ Ձեզ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ Թրամփին հայտնի է, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվում են քրիստոնյա հայ գերիներ։ Նրանց ընտանիքները, ինչպես նաև Հայաստանի հանրությունը, մեծ մասամբ զրկված են գերիների վիճակի վերաբերյալ հուսալի ու համապարփակ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
Մենք կոչ ենք անում Ձեզ և ԱՄՆ վարչակազմին աջակցել նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերին: Վերջերս  նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար:

Զինված հակամարտության պատճառով ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և կայուն խաղաղության գործընթացի համար։
Ցավոք, 19 քրիստոնյա հայեր շինծու մեղադրյալի կարգավիճակում շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական  բանտերում։ Անհայտ է շուրջ հարյուր բռնի անհետացածների ճակատագիրը։ Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հանձնառությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում՝ հույս ունենք, որ հայ գերիների վերադարձի հարցը Ձեր օրակարգից դուրս չի մնա։  Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների մտահոգիչ վերջին այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու

մտադրություն իրենք չունեն: Այս ընթացքում շարունակվում են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, կայացվում են դաժան դատավճիռներ արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում:

Վրեժխնդրության դատավարությունների ընթացքում քրիստոնյա հայ գերիներին արդեն դատապարտել են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Նման իրադարձությունները բնավ չեն համապատասխանում հայտարարված խաղաղության օրակարգին:

Քրիստոնյա հայ գերիների  վերադարձի խնդիրը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում: Ներկայիս ԱՄՆ վարչակազմը կարևորում է մարդու իրավունքների, այդ թվում քրիստոնյաների պաշտպանության խնդիրները: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել աշխարհում հալածվող քրիստոնյաների պաշտպանության առաջնահերթությունը:

Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում գերեվարված բոլոր հայ քրիստոնյաների ազատ արձակման գործում: Հայ ժողովրդի համար Ադրբեջանի խաղաղության խոստումները վստահելի չեն, քանի դեռ այնտեղ տառապանքների են ենթարկվում քրիստոնյա հայերը: Ուստի մեր հորդորն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի Բաքվում ապօրինի ազատազրկված հայերը անհապաղ կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ:

Մենք հավատացած ենք, որ Դուք,  իրոք, կարող եք նպաստել այս մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել  բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին: Որպես հուսադրող առաջին քայլ՝ խնդրում ենք Ձեզ հնարավորություն գտնել Բաքվում այցելելու հայ գերիներին՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին և հույս ներշնչելու նրանց արդար, արժանապատիվ ապագայի հանդեպ»։

Tags: Ջեյ Դի Վենս«Միասին» հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.