• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Ղևոնդյանց հիշատակը

— Հեղինակ ` —
10/02/2026
/ Լրահոս
0
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Ղևոնդյանց հիշատակը
0
SHARES
14
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մասյացոտնի թեմից Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը։

Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց․ «Սուրբ Ղևոնդյանց սխրանքը լոկ պատմական իրողություն չէ, այլ աննահանջ հավատքով ապրելու հարատև պատգամ: Այն կոչ է՝ այսօրվա փոփոխական աշխարհում մնալու նույն հոգևոր պայքարի մեջ և մեր կյանքն աներեր կերպով խարսխելու քրիստոնեական արժեքների վրա: Խնկելի սրբերի օրինակը մեզ սովորեցնում է, որ հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն՝ դիմակայելու ժամանակի փորձություններին և հավատարիմ մնալու հայրենյաց ավանդներին ու Սուրբ Էջմիածնի ուխտին»:

Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցեց, որ Սուրբ Ղևոնդյանց բարեխոսությամբ Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգևորականաց դասին և աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին։

Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Տ. Եսայի քահանա Արթենյանը, Բուլղարիայի հայոց թեմից՝ Տ․ Դանիել քահանա Գարաճյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռից՝ Տ. Հովել քահանա Գամաղելյանին, Տ. Արարատ քահանա Պողոսյանին, Տ. Համբարձում քահանա Դանիելյանին, Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին, Տ․ Ենովք քահանա Եսայանին, Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Առնակ քահանա Հարությունյանին, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, Արթիկի թեմից՝ Տ․ Եղիշե քահանա Նազարյանին, Տ․ Վիգեն քահանա Ղազարյանին, Տավուշի թեմից՝ Տ․ Շավարշ քահանա Սիմոնյանին, Տ․ Արամ քահանա Միզոյանին, Շիրակի թեմից՝ Տ․ Տաթև քահանա Մարուքյանին, Գեղարքունյաց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Երիցյանին, Վիրահայոց թեմից՝ Տ. Վիրապ քահանա Ղազարյանին, Տ. Արմաշ քահանա Պողոսյանին, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանին, Տ. Արարատ քահանա Գումբալյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից՝ Տ. Խաչատուր քահանա Եղիազարովին, Տ. Գյուտ քահանա Ղահրամանյանին, Ռումինիայի հայոց թեմից՝ Տ. Գրիգոր քահանա Հոլկային, Տ. Օշական քահանա Խաչատրյանին, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ Տ. Ավետիս քահանա Համբարձումյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից՝ Տ․ Անանիա քահանա Բաբայանին, Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանին, Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանին, Տ․ Առաքել քահանա Ամիրյանին, Տ․ Մարկոս քահանա Սարգսյանին, Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին, Տ․ Վիգեն քահանա Մանուկյանին, Շվեյցարիայի հայոց թեմից՝ Տ. Շնորհք քահանա Չեքիջյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռից՝ Տ․ Վահրամ քահանա Սարգսյանը, Տավուշի թեմից՝ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը, Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը, Տ․ Կորյուն քահանա Պապիկյանը, Տ․ Արամ քահանա Բաղումյանը, Տ․ Եղիա քահանա Փահլևանյանը, Շիրակի թեմից՝ Տ․ Կորյուն քահանա Մաթևոսյանը, Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Ղևոնդ քահանա Ղևոնդյանը, Արգենտինայի հայոց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Նազարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից՝ Տ․ Հարություն քահանա Սապունջյանը, Ռումինիայի Հայոց թեմից՝ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից՝ Տ․ Երեմիա քահանա Վարդանյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը ներկա եկեղեցականներին՝ անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին:

«Վարդանանց պատերազմը ոչ միայն ռազմական դիմադրություն էր, այլև հոգևոր մարտ, որը, «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանով, դարձավ հզոր պայքար հանուն մեր ինքնության, մեր հավատի և հանուն անկախ ու ազատ կյանքի։ Պատահական չէ, որ հերոսական այդ պայքարը մեծ ազդեցություն է թողել մեր ժողովրդի վրա: Դարեր շարունակ ազգիս զավակները Սրբոց Ղևոնդյանց ու Վարդանանց խիզախության վառ օրինակով են ոգեշնչվել ու մաքառել և փորձություններին արիությամբ դիմակայել։ Հիրավի, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց նվիրական տոները Աստծուն, քրիստոնեական սրբություններին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմության նշանավորումն են և մեր հոգևոր ու ազգային ինքնության վկայությունը։

Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի։ Այս տոները ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը, բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել», — նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Սուրբ Ղևոնդյանք և Վարդանանք ցույց են տալիս՝ բռնացումը Եկեղեցու և նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու և ձախողվելու է՝ արժանանալով հոգևորականաց և ազգիս բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», — ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։

Դիմելով ներկա հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամեց․ «Որպես Աստծո ծառաներ և մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրև «կենդանի Աստծու Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. 3.15)։ Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության։ Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրսիրությամբ և ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»։

Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես և պարգևի արժանացած քահանաներին՝ Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը՝ ծառայելու և գործելու ի սեր և ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։

Tags: Սրբոց Ղևոնդյանց հիշատակ

Recent Posts

  • Ռադայի պատգամավորը հարձակվել է Զելենսկու վրա՝ Լուկաշենկոյի հասցեին սպառնալիքից հետո
  • «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում․ Ռուբեն Մելիքյան
  • Ձեր հաղթանակը ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն շնորհավորել է Փաշինյանին
  • Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում․ Մանե Թանդիլյան
  • Գյումրիում տեղացած ուժեղ կարկտից ավտոմեքենաներ են վնասվել

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Արխիվ
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • ՏԲ Նյուզ
  • Տարածաշրջան
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.