«Պատիվ է այցելել Ադրբեջան»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ իր կինը նույնպես ժամանել է Ադրբեջան. «Ես վստահ եմ, որ ադրբեջանական խոհանոցը հիանալի կլինի։ Մենք այսօր երեկոյան կճաշենք։ Ադրբեջանի առաջին փոխնախագահը Ադրբեջանի նախագահի կինն է։ Հետևաբար, մենք սպասում ենք հրաշալի ծրագրի։ Ես խորապես պատիվ եմ համարում այցելել Ադրբեջան և անցկացնել այս քննարկումները»։















