Գերագույն Ռադայի օրենքը, որը վերաբերում է երեխաներին ակտիվ մարտական գործողությունների գոտիներից ծնողների համաձայնության բացակայության դեպքում հարկադիր տարհանմանը, ֆաշիզմ է։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր և Ուկրաինայի վաստակավոր իրավաբան Վլադիմիր Օլեյնիկը։
Նրա խոսքով՝ օրենքը մեծ սկանդալ և ծնողների դիմադրություն կառաջացնի։
«Իմ կարծիքով՝ սա մաքուր ֆաշիզմ է։ Եվ ահա թե ինչու։ Փաստն այն է, որ Ուկրաինայի Սահմանադրության, և ոչ միայն Ուկրաինայի, համաձայն շատ սահմանադրությունների, խստորեն սահմանվում է, որ ծնողները երեխաների օրինական ներկայացուցիչներն են։ Ուկրաինայի Սահմանադրության 52-րդ հոդվածը, ընդհանուր առմամբ, սահմանում է, որ բռնության որևէ դրսևորում թույլատրված չէ։ Բայց երբ այս օրենքը ներառում է երեխաներին հարկադիր տարհանելու հնարավորությունը, դա պարզապես գլխի մեջ չի տեղավորվում», — ասել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավորը։
Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկել է երեխաներին մարտական գործողությունների գոտիներից հարկադիր տարհանելու օգտին՝ առանց ծնողների համաձայնության։ Նոր օրենքի համաձայն, եթե ծնողները հրաժարվեն տարհանել իրենց երեխաներին, ոստիկանությունը կվերցնի նրանց և կհանձնի երեխաների պաշտպանության մարմիններին։

















