Փետրվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, ՆԳՆ կրթահամալիրում տեղի կունենա ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը:
ՆԳ նախարարը կներկայացնի նախարարության և ենթակա ծառայությունների կողմից 2025 թվականին կատարված աշխատանքը։
«Խնդրում ենք ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությունը հաստատել մինչև փետրվարի 12-ը, ժամը 18։00-ն՝ տվյալներն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
Լրագրողներին խնդրում ենք ասուլիսին ներկայանալ ժամը 10։40-ին՝ անձը հաստատող փաստաթղթով»,-նշված է հայտարարության մեջ։

















