Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգեւորականաց դասը, երեցկանայք եւ Էջմիածնասեր հավատավոր հոտը որդիական խոնարհությամբ շնորհավորում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սրբոց Վարդանանց տոնի, ինչպես նաեւ Նորին Սրբության անվանակոչության օրվա առիթով։
«Բազմաթիվ են Ձերդ Սրբությունից մեզ շնորհված բարիքները, որոնք հարստացնում են մեր միտքը, հոգին ու սիրտը եւ առավելագույն չափով գոտեպնդում մեզ՝ իրագործելու հայոց բազմախոհ Գահակալիդ պատգամները։
Այսօր ևս, մեր ժողովուրդը, ի գլուխ ունենալով Սուրբ Վարդանանց նահատակների ոգով տոգորված հայոց շնորհազարդ Հայրապետին, մղում է իրեն բաժին ընկած Ավարայրի մարտը՝ ընդդեմ չարահնար ստի ու կեղծիքի՝ հանուն ազգային դիմագծի ու արժանապատվության պահպանման:
Վստահ ենք, որ Հայ Եկեղեցու պատմության մեջ Ձեր անունը կանմահանա ոչ միայն որպես Լուսավորչի հերթական արժանագույն իրավահաջորդի, այլեւ համայն հայ ժողովրդի նվիրական տեսիլքներն իրագործողի։
Մեր ծնրադիր հայցն է առ Աստված, որպեսզի Սուրբ Վարդանանց քաջ, անվախ ու համարձակ ոգով ներշնչված շարունակեք Ձեր ամենօրհնյալ առաքելությունը՝ հայ հավատավոր հոտին առաջնորդելու նորանոր արարումների եւ սխրագործումների՝ ի բարօրություն մեր սրբասնյալ Մայր Եկեղեցու եւ նվիրական Հայրենիքի»,- ասված է շնորհավորական խոսքում։

















