Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրել է․
«2023թ. ՎՔՆ պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելն արդեն բերել է կոնկրետ ողբերգության․ միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, երկու ամիս է՝ չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվում է փողոցում։ Իր աշխատանքով հազիվ է ապահովում սննդի նվազագույն կարիքները։
Սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է, և ստեղծված վիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ վարչապետը և գործող իշխանությունը։
Հ․Գ․ Եթե կան մարդիկ, ովքեր կարող են աջակցել այս ընտանիքին, ինչպես նաև նմանատիպ ծանր վիճակում գտնվող այլ ընտանիքների, խնդրում ենք կապ հաստատել»։

















