«Ժողովուրդը» գրում է․ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը ևս առաջադրվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ցուցակում:
Գյումրեցի Վահագն Մկրտչյանը նպատակ ունի դառնալ պատգամավոր: Նշենք, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է:
Նշենք, որ այս պահին ընթանում է ՔՊ ցուցակի կազմման քվեարկությունը։ Յուրաքանչյուր պատվիրակ պետք է ընտրի հիսուն հոգու։

















