Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի իր սահմանադրության մեջ՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Մինվալ պարբերականը։
«Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրի Հայաստանի հետ անմիջապես այն բանից հետո, երբ Երևանը փոփոխություններ կմտցնի իր սահմանադրության մեջ», — հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Ալիևը կարծում է, որ Երևանը պետք է սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

















