Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամինհարավարևմտյան3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 15-ի ցերեկը, 16-19-ին՝ 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 19-ին սպասվում է անձրև։

















