Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ վիզայի տրամադրումից հետո վերահսկողական գործընթացները շարունակվում են։
Դեսպանատան հաղորդմամբ՝ համապատասխան մարմինները մշտապես հետևում են, որպեսզի վիզա ունեցող անձինք պահպանեն ԱՄՆ օրենսդրությունն ու ներգաղթային կանոնները։
Խախտումների դեպքում կարող է կիրառվել վիզայի չեղարկում, ինչպես նաև արտաքսում Միացյալ Նահանգներից։

















