Անցած տարի Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում սպանված 3-ամյա Տիգրան Օգանեսովի քույրն ու եղբայրները վերադարձել են իրենց մոր խնամքին։ Տեղեկությունը հայտնում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը օրեր տևած որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։
Քննությամբ պարզվել էր, որ երեխայի հայրը՝ Արմեն Օգանեսովը, խեղդելու եղանակով սպանել է որդուն։ Երեխայի մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։
Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն)։ Նա կալանավորվել է։

















