Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջին շուրջ 20 տարիներին ՌԴ-ն ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել «Հայկական երկաթուղիներ» համակարգում, և Հայաստանի կողմից ռուսական օպերատորին փոխարինելու ցանկությունը դիվանագիտական լեզվով «անմշակ» է։
Նրա խոսքով՝ Հայաստանի կարիքների համար անհրաժեշտ բոլոր բեռները տեղափոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից, իսկ համակարգը այլ երկրի հանձնելու դեպքում կարող է «մեկ գիշերում փլուզվել»։
Շոյգուն կասկածում է, թե այլ երկրներից որևէ ընկերություն կարող է Հայաստանում փոխարինել ռուսական ՀԿԵ-ին։
Նա հայտարարել է՝ Ռուսաստանը պատասխանատու կերպով կատարում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի դրույթները։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ակնկալում է, որ Հայաստանը որոշում կկայացնի երկրի երկաթուղիների վերաբերյալ՝ ելնելով բացառապես Հայաստանի քաղաքացիների շահերից։

















