Փետրվարի 19-ին ժամը 18:07-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է «Daewoo» մակնիշի ավտոմեքենան։
Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

















