• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

1988-ի փետրվարի 20-ը միայն խորհրդանիշ չէ. Հայ ազգային կոնգրեսը՝ Արցախյան շարժման 38-ամյակի մասին

— Հեղինակ ` —
20/02/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
1988-ի փետրվարի 20-ը միայն խորհրդանիշ չէ. Հայ ազգային կոնգրեսը՝ Արցախյան շարժման 38-ամյակի մասին
0
SHARES
14
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Արցախյան շարժման 38-ամյակի առթիվ.

«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի որոշմամբ ու դրա համազգային արձագանքով սկսվեց համաժողովրդական այն շարժումը, որին վիճակված էր պատմական դեր խաղալ ոչ միայն հայ ժողովրդի ճակատագրում։

Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը խորհրդային 70-ամյա պատմության մեջ աննախադեպ էր իր քաղաքական բնույթով, մասշտաբներով, տեւականությամբ, տոկունությամբ, հետեւողականությամբ, գործելակերպի անթերիությամբ, միջազգային հնչեղությամբ։

Շուրջ կես տարի միայնակ ու մենամարտիկ՝ բռնաճնշումների իր մեթոդներով հայտնի Խորհրդային կայսրության դեմ, Արցախյան շարժումը դարձավ վստահություն ու համարձակություն ստանալու այն հենման կետը, որը ծնունդ տվեց Խորհրդային Միության այլ հանրապետություններում եւ Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարական շարժումներին։ Քաղաքական պայքարի գրագիտությամբ ու անխոցելիությամբ Հայկական ժողովրդավարական շարժումը հետագա տարիներին էլ ժողովրդավարական շարժումների համար մնաց ընդօրինակելի առաջատարը, պայքարի մեթոդների յուրատեսակ օրենսդիրը։

Առաջին անգամը լինելով, Համաժողովրդական շարժման ղեկավար մարմին «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» մերժեց հայ քաղաքական մտքի եւ հասարակական պատկերացումների մշտապես ձախողումներ բերած ավանդական պատկերացումների իներցիան եւ որդեգրեց իրական, ընդունելի եւ արդյունավետ սկզբունքներ։ Հիմնական՝ Արցախի խնդիրը դրվեց ոչ թե պահանջատիրության, այլ միջազգայնորեն ընդունելի, նաեւ ԽՍՀՄ սահմանադրությամբ նախատեսված՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարթության վրա։ Մյուս կողմից՝ Արցախի ինքնորոշման հարցը խարսխվեց ժողովրդավարական ամենալայն խնդիրների հենքին։ Եւ դա դարձավ Խորհրդային կայսրության ներսում՝ նրա անխոցելիության, միջազգային ասպարեզում՝ հեղինակության եւ օժանդակության գրավականը։

Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը եւ նրա իշխանությունը՝

-որպես առաջին խնդիր լուծեց Լեռնային Ղարաբաղի՝ ԽՍՀՄ փլուզման խառնակ տարիներին գոյատեւման, ապա նաեւ լիակատար ազատագրման խնդիրը, ստեղծեց նրա անվտանգության երբևէ չունեցած երաշխիքներ եւ հարատեւման վստահելի հիմքեր.

-Հասավ Հայաստանի անկախության ձեռքբերմանը, ժողովրդավարական հիմքով պետականության կառուցմանը.

-Առանցքային դերակատարություն ունեցավ Խորհրդային կայսրության անվտանգ կազմաքանդման գործում։

1988 թվականի փետրվարի 20-ը միայն խորհրդանիշ չէ: Դրանով է սկսվում մեր պատմության այն շրջանը, երբ Հայաստանը, երկու հազար տարվա ընդմիջումից հետո, համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող քաղաքական գործոն էր, եւ սա ժամանակին օտարների տված գնահատական է։

Դրանով է սկսվում այն տասնամյակը, որն իր քաղաքական արդյունքներով հավասարը չունի Հայոց պատմության առնվազն վերջին հազարամյակում, եւ այս փաստը անհնար է վիճարկել։

Հայ Ազգային Կոնգրեսը փետրվարի 20-ի առթիվ շնորհավորում է Արցախյան շարժման վետերաններին, նրանց արժանավոր սերնդին՝ լավատեսական վստահությամբ, որ պատմական իրողությունների գիտակցմամբ եւ համատեղ ջանքերով կվերականգնենք ու երկրի քաղաքական կյանքի հիմքում կդնենք Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման անուրանալի ավանդները եւ դասերը՝ կանխելու համար մեր երկրի՝ այսօր դեպի կործանում գլորվող ընթացքը»,-նշված է հայտարարության մեջ։

Tags: արցախյան շարժումՀայ ազգային կոնգրես

Վերջին նորություններ

  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.