Էջմիածին քաղաքում՝ Մ. Խորենացի 21/1 հասցեում, պաշտոնապես բացվել է «Միասնության թևերի» գրասենյակը։
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ այստեղ նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ և քննարկումներ՝ երկրին առնչվող խնդիրների ու դրանց լուծումների շուրջ։
«Հայաստանում չկա խնդիր, որը մենք չկարողանանք լուծել միասին», — նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։
Գրասենյակը բաց է բոլոր քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մասնակցել քննարկումներին և ներգրավվել հանրային գործընթացներում։

















