«Եթե ընտրությունների անցկացումը պատերազմի ավարտի պայման է, ապա եկեք դա անենք»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
Զելենսկին նշել է, որ իր գործընկերները անընդհատ բարձրացնում են այս հարցը։
«Անկեղծ ասած, դուք անընդհատ բարձրացնում եք ընտրությունների հարցը, բայց ինքներդ պետք է որոշեք. ուզում եք ազատվել ինձնից, թե՞ անցկացնել ընտրություններ։ Եթե ուզում եք անցկացնել ընտրություններ, ապա եկեք դրանք պատշաճ կերպով կազմակերպենք։ Մենք ընտրությունները կանցկացնենք այնպես, որ, առաջին հերթին, ուկրաինացի ժողովուրդը ճանաչի դրանք։ Եվ դուք ինքներդ պետք է ճանաչեք, որ դրանք օրինական ընտրություններ են», — զգուշացրել է Զելենսկին իր գործընկերներին։

















