Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին ավագ, 56-ամյա Պաոլո Մալդինին ընտրություն է կատարել արգենտինացի Լիոնել Մեսիի եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի միջեւ՝ նախապատվությունը տալով աշխարհի չեմպիոնին։
«Ես գերազանց գիտեմ ե՛ւ Ռոնալդուին, ե՛ւ Մեսիին։ Երկուսն էլ նախորդ տարիներին մշտապես արժանանում էին «Ոսկե գնդակի», բայց ես կարծում եմ, որ Մեսին գերազանցում է Ռոնալդուին։ Կրիշտիանու բարձրակարգ խաղացող է եւ ուժեղ անհատականություն, բայց ես նախընտրում եմ Մեսիին»,- Մալդինիի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։Մեսին 8 անգամ է արժանացել «Ոսկե գնդակի», Ռոնալդուն՝ 5 անգամ։ Մեսին 45 տիտղոսով ռեկորդակիր է ֆուտբոլի պատմության մեջ։