Երևանում ջրի նոր հասունացող ճգնաժամի դեմն առնելու մասին մեր այսօրվա մամլո ասուլիսից հետո ինձ գրում են բազմաթիվ մեր հայրենակիցներ, որ իրենց տանը օրերով ջուր չեն ունենում։ Այս մասին գրել է Նարեկ Կարապետյանը։
«Ճնշումը ստիպեց կառավարությանը կտրվել «կարևոր գործերից» և վերջապես զբաղվել այս հարցով։ Հայտարարեցին, որ Վեոլայի հետ խոսել են, որ այդպիսի բան չանի։
Հրաշալի է։ Իսկ մինչև էս ինչո՞ւ չեն խոսել, եթե հնարավոր էր սա անել։
Լուրջ աշխատել է պետք ջրամատակարարման հարցով, և պետք է ջրի կորուստը 65%-ից իջեցնել մի քանի անգամ, ինչպես ՀԷՑ-ի կորուստն ենք իջեցրել մինչև 6%։ Դա կլուծի ջրի խնդիրը:
Փաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի»:

















