Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Անդրանիկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ հրաժարվել է Արտաշատ համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարի պաշտոնից։
«Սիրելի Արտաշատ միավորված համայնքի բնակիչներ, ուզում եմ տեղեկացնել, որ կայացրել եմ որոշում հրաժարվել Արտաշատ համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավարի պաշտոնից, կուսակցության անդամ լինելուց և որպես ավագանու անդամ գործելու եմ անկախ։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ իմ որոշումների կայացման առանցքում եղել եմ միշտ սկզբունքային։ Կարծում եմ իմ որոշման ճիշտ լինելու պատասխանը կտա ժամանակը։ Այս թեման շահարկողներին` հորդորս և խորհուրդս չներքաշվել իրենց չվերաբերվող թեմաների մեջ։ Իմ անելիքների վերաբերյալ առաջիկայում հանդես կգամ հայտարարությամբ»։

















