Instagram սոցիալական ցանցը անվտանգության նոր միջոցներ է ներդնում. այժմ ծնողները ծանուցումներ կստանան, եթե իրենց դեռահասը բազմիցս ինքնասպանության կամ ինքնավնասման հետ կապված բովանդակություն փնտրի, հաղորդում Է Reuters-ը:
Նորամուծությունը կգործի այն օգտատերերի համար, որոնք միացրել են ծնողական վերահսկողությունը։ Համակարգը կաշխատի, եթե կարճ ժամանակահատվածում դեռահասը մի քանի վտանգավոր որոնումներ կատարի:

















