«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը որոշել է չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին Միաժամանակ հորդորել է կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության։
Կուսակցությունը հետևողականորեն կշարունակի «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։

















