Փետրվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականին Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի ունեցավ Միածնաէջ Մայր Տաճարում՝ Հանգստյան ժամերգության ավարտին։ Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։

















