Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակին նշանակել է Ուկրաինայի տնտեսական վերականգնման միջազգային խորհրդատվական խորհրդում իր խորհրդական, հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով նախկին վարչապետի հայտարարությանը։
«Ես ուրախ եմ միանալ միջազգային խմբին, որը զբաղվելու է տնտեսական վերականգնման խորհրդատվությամբ», — ասել է նա։
Հրապարակման համաձայն, այս միջազգային խումբը նախատեսում է օգնել Կիևին ներգրավել պաշտպանական ներդրումներ և «ամրապնդել էներգետիկ դիմադրողականությունը»։
Նշվում է նաև, որ պաշտոնը չվարձատրվող է:
Ռիշի Սունակը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2022-ից 2024 թվականներին։ Նա դարձել է հնդկական ծագումով առաջին անձը, որը զբաղեցրել է այս պաշտոնը և երկրի ամենաերիտասարդ վարչապետը 1812 թվականից ի վեր։
Սունակին չի հաջողվել բարելավել իր Պահպանողական կուսակցության վարկանիշը, որը վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է իր երկու անմիջական նախորդների գործողությունների արդյունքում։

















