ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չգիտի, թե արդյոք Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը կհանգեցնի Իսլամական Հանրապետությունում իշխանափոխության:
«Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ և ինչ՝ ոչ», — ասել Է Թրամփը լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանում իշխանափոխություն կլինի ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածից անմիջապես հետո:
Նա նաև նշել է, որ նման հարվածի դեպքում Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության վտանգ կա:
Իրանը և ԱՄՆ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Կողմերը ներկայումս աշխատում են հնարավոր համաձայնագրի առաջարկների վրա։

















