Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է, հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): 86-ամյա Խամենեիի մարմինը հայտնաբերվել է Թեհրանում գտնվող նրա բնակարանի փլատակներից: ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ մահը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 28-ի առավոտյան: Խամենեին ղեկավարել է Իրանը 1989 թվականից։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Խամենեին սպանվել է Իսրայելի «Առյուծի մռնչյուն» գործողության առաջին հարվածի ժամանակ՝ Իրանի «ահաբեկչության ամրոցի» այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին: Սպանվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան, հարսը և թոռնուհին: Սգո դրոշ է բարձրացվել Մաշհադի (Ալի Խամենեիի հայրենի քաղաք) Իմամ Ռեզա մզկիթի վրա: Իրանի պետական լրատվական գործակալությունները հայտնել են, որ առավոտյան աղոթքից հետո հազարավոր սգացողներ հավաքվել են հրապարակներում և մզկիթներում ամբողջ Իրանում:

















