ԿՀՎ նախկին վերլուծաբան Սքոթ Ռիտտերը Գլեն Դիզենի YouTube-ի ալիքի եթերում, խոսելով Իրանի դեմ գործողության արդյունքների մասին, հիշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը և կարծիք հայտնել, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը քաղաքական ինքնասպանություն է գործել:
Այսպես է Ռիտերը պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է անի Իրանը՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ոչնչով չհրահրված ագրեսիայի։ Փորձագետի խոսքով՝ եթե Թեհրանը թույլ չտա ռեժիմի փոփոխություն, ապա այդ կերպ հաղթանակ կտանի ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ և ցույց կտա, որ նրանց նպատակներն անհասանելի են:
«Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփը քաղաքական ինքնասպանություն է գործել։ Եթե նա արագ և վճռականորեն չհաղթի, նա կպարտվի միջանկյալ ընտրություններում, իմպիչմենտի կենթարկվի և, հավանաբար, կդատապարտվի։ Դա կլինի նրա վերջը»,- բացատրել է վերլուծաբանը։
Ավելին, հետախուզության նախկին աշխատակիցը հավելել է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը Իրանի կողմից վճռական պատասխանի դեպքում կկորցնի հուսալի առաջնորդի իր կարգավիճակը և կզրկվի իշխանությունից։

















