Իրանում նոր Ռահբար/Առաջնորդ են ընտրել 70-ամյա Այաթոլլահ Սեյյեդ Հաշեմ Հոսեյնի Բուշեհրին: Ի՞նչ է հայտնի այս մարդու մասին և ի՞նչ ուղերձ ունի իր մեջ Բուշեհրիի ընտրությունը պատերազմի մեջ գտնվող Իսլամական հանրապետության առաջնորդության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։
«Իսլամական աստվածաբան-գիտնական Բուշեհրին նկարագրական դիրքորոշումներից են՝ Ֆիրդուսիի արձանը այրողները և Խայամի արձանի գլուխը կտրողները խնդիր ունեն իրանական ինքնության հետ: Այս հայտարարությունը նորընտիր Ռահբարն արել է՝ մեկնաբանելով այս տարվա հունվարի անկարգությունները:
2024 թվականի նոյեմբերին որպես Ղոմի ուրբաթյա աղոթքի իմամ Բուշեհրին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը չի մոռանա Ամերիկայի թշնամանքը՝ հիշելով նահատակ Սոլեյմանիի և երկրի մյուս նահատակների սպանությունը.
«Ամերիկայի ձեռքը ակնհայտ է այս բոլոր հանցագործություններում, և իրանական ազգը չի մոռանա այս թշնամական գործողությունները»։
Կարճ կապեմ, ընտրվել է գաղափարական համոզված հակաամերիկամետ ղեկավար, ով այս հակամարտությունը, պատերազմն ընկալում ու մեկնաբանում է որպես իրանական ինքնության դեմ պատերազմ:
Ուղերձը հստակ է՝ իրանական ռեժիմն ընտրեց սկսված պատերազմը շարունակելու որոշում որպես Իրանական ինքնության համար Սրբազան պատերազմ»:

















