Վանաձորի Բժշկական կենտրոնը հայտնել է, որ Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ:

















