Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլին Լևիթը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պարանոցի վրա նկատված կարմրությունը։
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու մեր տրամադրած հայտարարությանը», — ասել է Լևիթը ճեպազրույցի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ նախագահի բժիշկը խոստացել է, որ գրգռվածությունը կանցնի «հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում»։
Երկուշաբթի օրը Թրամփը հանրությանը ներկայացավ պարանոցի աջ կողմում կարմիր հետքով։ Նախագահի բժիշկը հայտարարություն տարածեց, որում գրգռվածությունը բացատրում էր նոր մաշկի քսուքով։
Թրամփը պարբերաբար ստիպված է եղել հերքել վատառողջության մասին լուրերը։ Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ ինքը գերազանց ֆիզիկական և հոգեկան առողջության մեջ է՝ պնդելով, որ աշխատում է ավելի եռանդուն և ավելի երկար, քան ԱՄՆ պատմության մեջ ցանկացած նախագահ։
Ամերիկացի առաջնորդի ձեռքերի վրա հայտնված բծերը վերագրվում են նրա կողմից ասպիրինի անընդհատ օգտագործմանը։

















