Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը հայտարարել է, որ տարածաշրջանում ընթացող զարգացումները կարող են նոր հնարավորություններ բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ այդ թվում Սյունիքի ուղղությամբ։
«Երևանյան արևոտ փողոցներում վերևներից քարոզվող անտարբերության և պսևդոխաղաղության հետևանքով մեր հասարակության մեծ մասը չի հասկանում, թե ինչ է կատարվում Երևանից ու Հայաստանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Սակայն էն, ինչ հիմա ընթանում է, ոչ միայն աննախադեպ է, այլև ուղղակի հեղափոխական բառի բոլոր իմաստներով, մեծամասամբ` բացասական:
Նախիջևանում գրանցված պայթյուններով դա ևս մեկ անգամ ապացուցվում է: Ուրախանալ պետք չէ: Սա Թուրքիայի ու Ադրբեջանի համար գործողությունների նոր դաշտ է բացում, այդ թվում` Սյունիքի ուղղությամբ: Խնդրում ու հորդորում եմ լինել գերուշադիր գլխավոր օրակարգային հարցին: Չկա էս պահին ավելի կարևոր թեմա մեր պետականության համար»,- գրել է Գեղամյանը:

















