Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի դեմ։
Նրա նախագահությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։ Ալիևի խոսքով՝ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան և ադրբեջանական կողմից ներողություն խնդրեն։
«Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցելու Իրանի դեմ գործողություններին՝ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա»,- նշել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ երկրի զինված ուժերը դրվել են զորահավաքի ամենաբարձր մակարդակի վրա և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն։
«Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ինչպես մենք վերջ դրեցինք Հայաստանի կողմից իրականացված օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չարամիտ ուժի դեմ, և Իրանում պետք է հիշեն դա»,- ասել է Ալիևը։

















