Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ կուսակցության վարչության որոշմամբ չեղարկվել է իր թեկնածությունը, թեև նա ընդգրկված էր կուսակցության 50-յակում։
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու:
Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչ իմ պաշտոնավարման ավարտը»:

















