ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

















