Մարտի 8-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Միաժամանակ նշվում է, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Թթուջուր–Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ըստ աղբյուրի՝ Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ բուք։
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

















